Վաճառքի է հանվել այն տունը, որտեղ ապրել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին

Վաճառքի է հանվել այն տունը, որտեղ ապրել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին

Մալթայում վաճառքի է հանվել այն տունը, որտեղ ապրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։ Վիլլան կոչվում է Գուարդամանջա։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Այն գտնվում է մայրաքաղաք Վալետայի մերձակայքում։ Թագուհին այն համարել է իր տունը եւ այնտեղ ապրել է անցյալ դարի կեսերին, երբ դեռ արքայադուստր է եղել։ Մալթա գործուղվել էր նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որը ծառայում էր թագավորական ռազմածովային նավատորմում։ Վիլլան վարձակալել էր նրանց համար արքայազն Ֆիլիպի հայրը։ Եղիսաբեթ 2-րդ թագուհին հաճախ է ասել, որ հաճելի հուշեր է պահպանել այդ տան հետ կապված։ Տունը կառուցվել է 1900 թվականին եւ զբաղեցնում է 1560 քառ մետր տարածք։ Ունի ձիանոց, լողավազան հյուրերի համար տնակներ եւ սպասարկող անձնակազմի բնակության համար կից շինություն;