Ոչ մի հիմնարար փոփոխություն չեմ տեսնում

Ոչ մի հիմնարար փոփոխություն չեմ տեսնում

ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե վերջին մեկ տարվա ընթացքում, նոր իշխանությունների օրոք,  ի՞նչ է փոխվել կրթական համակարգում։
«Ճիշտն ասած, որքան հետաքրքրվում եմ, ոչ մի լուրջ, հիմնարար փոփոխություն կամ առաջընթաց նախագծող որեւէ փաստաթուղթ առայժմ չեմ տեսել։ Մի քանի նախագծեր՝ ռազմավարության կամ զարգացման ծրագրի տեսքով, վատ վիճակում են եւ անընդհատ քննարկումների մեջ։ Որեւէ փաստացի առաջընթաց չեմ տեսել՝ ո՛չ գործողությունների մեջ, ո՛չ էլ օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտում»,- արձագանքեց Արա Ավետիսյանը։