Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին

Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: 

Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին՝ Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում, կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը: Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները: 

Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ: