Պարոն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց․․․ռուս զբոսաշրջիկ

Պարոն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց․․․ռուս  զբոսաշրջիկ

Շիրակ օդանավակայանում Շիրակի  մարզպետ Տիգրան Պետրոսյանը զրուցել է Մոսկվա-Գյումրի չվերթով Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ, իսկ Նիժնի Նովգորոդից Գյումրի եկած Գոնչարով ամուսիններին մարզպետն անձամբ է ուղեկցել: Հյուրերին մարզպետը պատմել է Գյումրու պատմության, ճարտարապետության, ավանդույթների ու սովորույթների մասին:

Կատյա Գոնչարովան Գյումրի է եկել տպավորված հատկապես ճարտարապետությամբ և նշել է, որ Գյումրիից կգնա զարմացած հյուրընկալությունից:

«Պարոն մարզպետ մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած, եթե մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին երևի չհավատան: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ ու բարյացկամ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- մարզպետին հրաժեշտ տալով նշել է Կատյա Գոնչարովան: