Ամանորյա զարդարանք՝ 1 տոննա քաշով

Ամանորյա զարդարանք՝ 1 տոննա քաշով

Արաբական Միացյալ Էմիրություններում կախվել է մաքրված նարնջի տեսք ունեցող «Ամանորյա գունդ» կոչված զարդարանքը, որը կշռում է ուղիղ մեկ տոննա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Այն հավակնում է դառնալ մոլորակի համանման զարդարանքների մեջ ամենածանրը։

Զարդարանքը կախվել է Դուբայում՝ The Dubai Mall-ում։ Զարդարանքի բարձրությունը կազմում է 6,6 մետր, լայնությունը՝ 4,7 մետր։ Արդեն իսկ այս զարդարանքը որպես ամենամեծ Ամանորյա գունդ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հայտնի է, որ 15 մարդ երեք օր անընդհատ իրականացրել են գնդի հավաքման եւ տեղակայման աշխատանքները։