Ցունամիին զոհ է գնացել 281 մարդ

Ցունամիին զոհ է գնացել 281 մարդ

Այս պահի դրությամբ 281 մարդ է զոհվել Ինդոնեզիային պատուհասած ցունամիից։ Ավելի քան 1000 մարդ վիրավորվել է 57 մարդ համարվում է անհետ կորած։ Նախնական տեղեկություններով, ցունամին կարող էր առաջանալ Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետեւանքով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ ցունամին ունի կրկնվելու հավանականություն։

Ըստ Chinhua լրատվական գործակալության փոխանցման, ավելի վաղ խոսվում էր 745 տուժածի եւ 30 անհետ կորածի միջեւ։ Հարյուրավոր շենքեր եւ շինություններ են ավերվել։ Իրականացվում է բնակչության տարհանում։