Հազարամյա առեղծվածը բացահայտվել է

Հազարամյա առեղծվածը բացահայտվել է

Հնագետները հայտարարել են, որ բացահայտվել է Սթոունհենջի ֆոլկտոնյան թմբուկների նշանակությունը, որոնց տարիքը հասնում է 4-4,6 հազար տարի։ Նշենք, որ այդ թմբուկները իրենցից ներկայացնում ենհին քարե ուռուցիկ ելունդներ, որոնք կիրառվել են մեգալիթյան կառույցների ստեղծման մեջ նրանց կողմից, ովքեր բնակվել են Անգլիայում հազարամյակներ առաջ։ Այս մասին գրում է Daily Mail հանդեսը։ .

Թմբուկները հայտնաբերվել են 1889-ին, մանկական գերեզմանոցում, որը թվագրվում է նեոլիթի ժամանակներում։ Հայտնաբերումից հետո բազմիցս են ուսումնասիրվել։ Սակայն միայն հիմա են գիտնականները կարողացել հստակեցնել, թե ինչի համար են դրանք ծառայել։ Գիտնականները նաեւ ասել են, որ այդ թմբուկները Հյուսիսային Անգլիան բնակեցրած ցեղերի համար ծառայել են որպես երկարության չափի միավորներ։

Ենթադրվում է, որ տրիլիտների ստեղծման ժամանակ եւս որպես չափի միավոր օգտագործվել են այդ թմբուկները, որոնք թույլ են տվել օգտագործել նույն բարձրության քարեր։