Բուհական համակարգն աչքի առաջ քանդվում է 

Բուհական համակարգն աչքի առաջ քանդվում է 

«Արայիկ Հարությունյանի ձախավեր քաղաքականությունը երկրի կարեւորագույն նախարարության բոլոր ոլորտներում անդառնալիության պիկին է հասել. բուհական բոլոր հաստատություններում ահավոր քաոտիկ իրավիճակ է, հատկապես աղետալի է վիճակը ԵՊՀ-ում, որտեղ այդպես էլ չեն կարողանում հոգաբարձուների խորհուրդ նշանակել»,- ասաց ԿԳՄՍ մեր աղբյուրը: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը: «Կառավարությունը, այն է` նախարարությունը, չի կարողանում խորհրդի իր 16 անդամներին նշանակել․ այդքան հավատարիմ մարդ չունեն։ Առավել վատ վիճակ է մյուս բուհերում։

Տնտեսագիտական համալսարանում, օրինակ, որտեղ հոգաբարձուների մեջ անդամներ կային, որոնց ընտրության օրինականությունը չի պահպանվել, հիմա էլ դատական պրոցեսներ են գնում այնտեղ` կապված ռեկտորի ընտրության հետ։ Այդ անօրինական անդամներն իրավունք չունեին քվեարկելու, բայց մասնակցել են քվեարկությանը, հիմա նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը դատական ընթացակարգով վիճարկում է այդ ամենը։ Էլ ավելի կազուսային է վիճակը Մանկավարժական համալսարանում․ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ժամկետը լրանում է դեկտեմբերին, փորձում են քրեական գործեր հարուցել Միրզախանյանի նկատմամբ, որ ժամանակից շուտ թողնի-գնա, չի ստացվում, համառում է նախկին ՀՌԱԿ ատենապետը։ Իսկ պոլիտեխնիկում երկու ամիս առաջ Ոստանիկ Մարուխյանի ժամկետը լրացել է` թողել-գնացել է, հոգաբարձուների խորհուրդ չեն նշանակել, ապօրինի ռեկտորի ԺՊ են նշանակել, որը պետք է ընտրվեր հոգաբարձուների խորհրդի կողմից, բայց չկա նման բան, եւ նա ապօրինի է դարձել ռեկտորի ԺՊ։ Հիմա կարող է այնպես լինել, որ այս ընթացքում տրված աշխատավարձերը, որոշումները՝ բոլորը հետ կանչվեն։

«Մի խոսքով, բուհական համակարգն ամբողջովին քանդվում է, բովանդակային, ֆիզիկական, կառավարչական բոլոր սպեկտրներով իսկական բարդակ է, իսկ Նիկոլ Փաշինյանի պետքը չէ»: