Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան
Ալեքսանդր Արզումանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»: 

Նշենք, որ մենք դեռ մեկ ամիս առաջ լուր էինք գրել, որ Ալեքսանդր Արզումանյանը կնշանակվի այս պաշտոնին։