Պաշտոնական հայտարարություն կլինի. ԱԱԾ խոսնակը՝ գերի ընկած քաղաքացու մասին

Պաշտոնական հայտարարություն կլինի. ԱԱԾ խոսնակը՝ գերի ընկած քաղաքացու մասին

Ադրբեջանական մամուլը գրում է, թե իբր Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սուրենի Սարդարյանը կամավոր հատել է Նախիջևանի սահմանը և քաղաքական ապաստան խնդրել հարեւան երկրում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը թեմայի շուրջ  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ վերջերս Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։ Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը (նրանց այցելել էինք Սյունիք կատարած այցի ժամանակ) որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով հաստատվեց:
Ադրբեջանցիները ինչպես միշտ խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանը օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»։

Մենք կապվեցին ԱԱԾ խոսնակ Արթուր Գեւորգյանի հետ, որը մեզ փոխանցեց, որ պաշտոնական հայտարարություն կլինի, կիմանանք՝ կա նման բան, թե ոչ։