Ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատարանում հաղթեց․ նա դեռ որոշում չունի՝ ինչպիսի փոխհատուցում պահանջել

Ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատարանում հաղթեց․ նա դեռ որոշում չունի՝ ինչպիսի փոխհատուցում պահանջել

Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հաղթել է իր ատենա[ոսության վերաբերյալ գործը՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով: 

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Դրանից հետո նախարար Արայիկ Հարությունյանի հորդորով Հայրապետյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։

Մեզ հետ զրույցում ռեկտորի նախկին պաշտոնակատարը ասաց, որ ռեկտորի մրցույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ մրցույթը տեղի կունենա օրինական խորհրդի միջոցով․ «Ունեին հովանավորյալ թեկնածու, որին ամեն կերպ ուզում էին անցկացնել ռեկտորի պաշտոնում, բայց ինչպես տեսաք՝ չստացվեց, որովհետեւ ես նախապես խոստացել էի ուսանողներիս, որ այս տարածքում ես ամենաթողություն թույլ չեմ տալու»։

Հայրապետյանի խոսքով՝ որեւէ որոշում չունի՝ մրցույթին մասնակցելու վերաբերյալ․ «Երբ տեսնեմ դրա պահանջը, անհրաժեշտություը կա հիմնական շահառուների՝ ուսանողների եւ պետության կողմից, եւ ցանկություն կա, որ ես դառնամ ռեկտոր, ես անպայման կմասնակցեմ, եթե ես տեսնեմ պահանջը թույլ է, ես իմ ներկայությունը չեմ պարտադրելու»։

Խոսելով դատարանի որոշման մասին՝ ասաց՝ 3 պատասխանող կողմ է եղել՝ ԿԳՄՍ-ն, ԲՈԿ-ը եւ համալսարանի հանձնաժոովը․ «Դատարանի վճռով արձանագրվել են 3 կողմից ոչ իրավաչափ գործողություններ, որոնց հետո կապված ես իրավունք եմ ստանում բարոյական վնասի հատուցում պահանջելու։ Ես դեռ որոշում չունեմ ինչ փոխհատուցում պահանջելու, կարեւորն այն է, որ ես այդ իրավունքը ստացել եմ, թե ինչ կպահանջեմ կորոշեմ ուսանողներիս հետ միասին»։