Հայերը Ս. Սոֆիայի հետ առնչություն են ունեցել տաճարի հիմնադրումից ևեթ 

Հայերը Ս. Սոֆիայի հետ առնչություն են ունեցել տաճարի հիմնադրումից ևեթ 

Բյուզանդական կայսրության հզորության ու փառքի խորհրդանիշ Ս. Սոֆիա  տաճարի` 989 թ. երկրաշարժից  տուժած գմբեթը Վասիլ II կայսեր (976-1025) հրավերով վերանորոգել է  Հայոց ճարտարապետ Տրդատը: Սա հայտնի փաստ է:

Սակայն կա մատենագրական հետաքրքրական մի տեղեկություն, որը վկայում է  հայերի  ունեցած առնչությունը տիեզերական Կոստանդնուպոլսի փառքի տաճարի հետ սկզբից ևեթ: Վարդան  Արևելցին հայտնում է, որ Մամիկոնյանները Հուստինիանոս I կայսրի օրոք` 527-565 թթ. (սա տաճարը 532-537 թթ. կառուցած տիրակալն է), 5 գրիվ արծաթ են ընծայել Ս. Սոֆիա եկեղեցուն: Դա կազմում է մոտավորապես 50 կգ արծաթ: Այդ նվիրատվության դիմաց Մամիկոնյաններն իրավունք են ստացել տնօրինելու տաճարի արևմտյան դուռը` Հայոց հիշատակ կատարելու համար: Ուշագրավ է, որ այդ հատվածում են գտնվել Ս. Սոֆիա եկեղեցու Կայսերական դարպասները:

Այնպես որ Սուրբ Սոֆիայի հետագա ճակատագիրը հայության պահով պետք է մտահոգի ոչ միայն ուղղափառ ու կաթոլիկ հայերին, ինչպես կարծում են ոմանք, այլև` համայն առաքելադավան հանրությանը, այսինքն` բոլորին:
      

Աշոտ Մանուչարյան`
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ