Ապրիլի 17-ից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ապրիլի 17-ից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 14-ին և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ։