Պուտինը եւ Ալիեւը

Պուտինը եւ Ալիեւը

Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովն անոնսավորել է ապրիլի 26-ին Պուտին-Ալիեւ հանդիպումը: Այն տեղի կունենա Պեկինում:

ՌԴ նախագահի օգնականը նաեւ ասել է, որ վերջերս տեղի է ունեցել Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց, իսկ տարվա ընթացքում, մասնավորապես ամռանը եւ աշնանը նախատեսված են նրանց նոր շփումները: Ուշակովը չի մանրամասնել այդ հանդիպումների օրակարգը, բայց երեւույթը, երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների տարվա ընթացքում կայանալիք հանդիպումների ժամանակացույցն արդեն իսկ հրապարակայնացված է, վկայում է, որ կողմերի միջեւ դիվանագիտական լուրջ աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե հավանական է` արձակուրդային շրջանում, երբ ՌԴ նախագահը հանգստանում եւ աշխատում է Սոչիում, կազմակերպվի Պուտին-Փաշինյան-Ալիեւ գագաթնաժողով: