«Հրապարակ».Նախկին ՄԻՊ-ը՝ Արցախի նախագահների խնդրագրի մասին

«Հրապարակ».Նախկին ՄԻՊ-ը՝ Արցախի նախագահների խնդրագրի մասին
Կարեն Անդրեասյան

ՀՀ նախկին օմբուդսմեն-իրավաբան Կարեն Անդրեասյանին հարցրինք՝ ինչպե՞ս եք վերաբերվում Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքին առնչվող, կալանքը փոխելու վերաբերյալ դատախազին ուղղված խնդրագրին։

«Խնդրագիրը չպետք է իրավական հարթությունում քննարկվի, այն զուտ մարդկային եւ քաղաքական հարթակում է ընկալելի, մի կողմից հասկանալի է նախկին զինակիցների մարդկային մտահոգությունն իրենց զինակցի մասով, մյուս կողմից էլ հասկանալի է, որ երբ կա լուրջ մեղադրանք, եւ գործը գտնվում է դատական փուլում, հարցը չի կարող լուծում ունենալ` նույնիսկ նման հարգարժան մարդկանց խնդրանքի դեպքում. պետք էր խնդրագիրն ուղղել եւ որպես երաշխավոր հանդես գալ կալանքի որոշման փուլում»: