Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

Ֆրանսիական Air France ավիաընկերությանը պատկանող քաղաքացիական նշանակության ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Սպահան քաղաքի Շայիդ Բեհեշթիի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Վայրէջքն անցել է բարեհաջող, տուժածներ չկան։ Ավիալայներն իրականացրել է Փարիզ-Մումբայ չվերթը։ Արտակարգ վայրէջքի պատճառների մասին հաղորդում չկա։