Մամեդյարովը հավանական է համարել Մնացականյանի հետ իր հանդիպումը

Մամեդյարովը հավանական է համարել Մնացականյանի հետ իր հանդիպումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ լիովին հավանական է, որ Մյունխենում Անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Մամեդյարովը ասել է, որ եթե հանդիպումը կայանա, ապա կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորություններին։ Հիշեցնենք, որ Մյունխենի Անվտանգության միջազգային կոնֆերանսը մեկնարկել է այսօր եւ կտեւի մինչեւ փետրվարի 17-ը։ Մամեդյարովը ասել է նաեւ, որ ոտքի վրա անխոս հանդիպելու է Մնացականյանի հետ, իսկ քննարկումների ընթացքում անդրադարձ է լինելու նաեւ համանախագահների այցին։