Փորձում են օրենքի առջեւ հավասարությունը պահպանել

Փորձում են օրենքի առջեւ հավասարությունը պահպանել

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության հրավիրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Այս առթիվ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց․ «Ես համարում եմ, որ Մարտի 1-ը օրինաչափ չէր։ Եվ դրա համար բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ լինի նա նախագահ, վարչապետ, նախարար։ Բոլորը պետք է պատասխան տան, որովհետեւ դա սրիկայություն էր սեփական ժողովրդի նկատմամբ։ Դա բռնություն էր, հանցագործություն էր սեփական ժողովրդի նկատմամբ։ Այնպես որ, որեւէ արտառոց, տարօրինակ բան չկա, փորձում են օրենքի առջեւ հավասարությունը պահպանել, դա շատ լավ է»։