Հեռուստադիտողները ընտրել են ամենասիրելի Բեթմենին

Հեռուստադիտողները ընտրել են ամենասիրելի Բեթմենին

The Hollywood Reporter պարբերականը եւ Morning Consult վիճակագրական ընկերությունը համատեղ հարցախույզ են անցկացրել, թե Մութ ասպետի որ տարբերակն են սիրում ամերիկացի հեռուստադիտողները։ Այս մասին գրում է КиноПоиск-ը։ Հարցախույզի արդյունքների համաձայն, հեռուստադիտողների 39 տոկոսը իրեն ձայնը տվել են Քրիստիան Բեյլին։ Նա համարվել է ամենասիրելի Բեթմենը։ 1 տոկոս տարբերությամբ երկրորդ տեղում Մայքլ Կիտոնն է։ Ապա արդեն գալիս են Ջորջ Քլունին եւ Բեն Աֆլեքը։ Ամենաքիչը ձայն հավաքել է Վել Քիլմերը՝ 17 տոկոս։ Կին-կատվի դերասաններից ամենաշատը հեռուստադիտողները նախընտրել են Հոլլի Բերիին։ Երկրորդ տեղում Միշել Պֆայֆերն է, իսկ եռյակը փակում է Էնն Հետեուեյը։