Հայաստանում կորոնավիրուսով անձանց բուժող բժիշկներից մի քանիսը տուն չի գնում

Հայաստանում կորոնավիրուսով անձանց բուժող բժիշկներից մի քանիսը տուն չի գնում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկներից մի քանիսը, իրենց համարելով ռիսկային, տուն չեն գնում, ոմանք գիշերում են հյուրանոցում: Պետությունը հոգում է բոլոր ծախսերը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այն բոլոր բուժաշխատողների համար, որոնք այս հիվանդության դեմ բուժում և հսկողություն են իրականացնում այս պահին գործող երեք հիվանդանոցներում, ապահովվում են առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ: Սնունդ է ապահովվում, ապահովվում է տրանսպորտ` տուն գնալու կամ որոշ դեպքերում հյուրանոցում ապրելու համար: Կան բժիշկներ, որ որոշել են տուն չվերադառնալ` իրենց համարելով ռիսկային խումբ, որ տան անդամներին չվարակեն»,-ասաց Թորոսյանը: