Պատգամավորը բանավեճի է գնացել Չարլի Չապլինի հագուստով

Պատգամավորը բանավեճի է գնացել Չարլի Չապլինի հագուստով

Ուկրաինայում Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, փորձելով պաշտպանել նախագահ Պետրո Պորոշենկոյին նախընտրական պայքարի ընթացքում, մի ողջ ներկայացում է բեմականացրել եւ քաղաքական հեռուստաշոուին ներկայացել է որպես բանավիճող՝ Չարլի Չապլինի շորերով։

Այս կերպ, ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, նա ցանկացել է ծաղրել նախագահի թեկնածու, հումորիստ եւ դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկուն, որը, ի դեպ, ունի ամենաբարձր վարկանիշը թեկնածուների շարքում։

«Գիտեք Չապլինը իր հետքն է թողել պատմության մեջ, սակայն երբեք չի փորձել իր բեղերը փոխել բռնապետների բեղերի հետ եւ երբեք չի մտել քաղաքականություն, քանի որ այլ կոչում ուներ իր կյանքում»,- ասել է Գոնչարենկոն։

Ի դեպ նա հայտնի է դարձել նաեւ նրանով, որ Սոլսբերիի քիմիական հարձակման ամենաթունդ լարված փուլում ԵԽԽՎ նիստին գնացել էր ռետինե ձեռնոցներով եւ հայտարարել, որ վախենում է, որ ռուսաստանից լրագրողներն իրեն կարող են թունավորել։