Չեղարկվել է Արսեն Թորոսյանի գործուղումը

Չեղարկվել է Արսեն Թորոսյանի գործուղումը

Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ընդունել, համաձայն որի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին փետրվարի 26-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Մոնթրո)` Պացիենտի անվտանգության գլոբալ նախարարական 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այսօր , սակայն, վարչապետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել այդ որոշումը, թե ինչու, պատճառների մասին դեռեւս հայտնի չէ։

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 24-ի «Արսեն Թորոսյանին Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին» N 79-Ա որոշումը։