Պետրոսյանը 10 րոպե ժամանակ տվեց մաքսատան ղեկավարին՝ դրոշը կարգի բերելու համար. տեսանյութ    

Պետրոսյանը 10 րոպե ժամանակ տվեց մաքսատան ղեկավարին՝ դրոշը կարգի բերելու համար. տեսանյութ    

Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպն, ինչպես երևում է, անհետևանք չի մնացել: Վարչապետի օրինակը վարակիչ էր:

Գյումրու պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, որը հայտնի է նաև որպես «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» առաջնորդ, ֆեյսբուքյան լայվով քիչ առաջ տեղեկացնում է, որ գտնվում է Գյումրու Հյուսիսային մաքսատուն վարչությունում, որտեղ քաղաքացիներին անհարկի սպասեցնել են տալիս,ավելին՝ դրոշը ծառայում  է որպես վարագույր: Տեսանյութից հասկանալի է,որ Կարեն Պետրոսյանն այնտեղ է անձնական խնդիրներով եւ վիճաբանում է մաքսատան ղեկավարի հետ, այնուհետև նրան տաս րոպե ժամանակ է տալիս դրոշը կարգի բերելու համար: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին հրամայեց աշխատանքից ազատվել՝ բարկանալով, թե եռագույն դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել. կեղտոտ վիճակում  անկյունում դրված է:Վարչապետի արարքը միանշանակ չընդունվեց:Հնչեցին բազմաթիվ քննադատություններ երիտասարդ աշխատակցին նման կերպով աշխատանքից ազատելու համար: