Բարսելոնայում վնասազերծվել է 66 հոգանոց վրացական հանցախումբ

Բարսելոնայում վնասազերծվել է 66 հոգանոց վրացական հանցախումբ

Վրացի եւ իսպանացի իրավապահները Բարսելոնայում համատեղ ուժերով իրականացրած հատուկ գործողության արդյունքում վնասազերծել են 66 հոգանոց վրացական հանցախումբ, որոնցից 25-ը կապ է ունեցել բնակարանային գողությունների հետ, 41-ը միգրացիոն կանոնների խախտումներով է գտնվել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։ Հատուկ գործողությունը կոչվել է «Մերլին-Թաքա» կոդային անվանումը, որին մասնակցել է 250 իրավապահ։ Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ու ձերբակալվել 100 օտարերկրացի։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, հանցախումբը անօրինական կերպով զբաղեցրել էր Բարսելոնայի դպրոցներից մեկի շենքի մի մասը։