«Իմ Քայլը» ընդմիջում վերցրեց, պատգամավորներին «բերման են ենթարկում»

«Իմ Քայլը» ընդմիջում վերցրեց, պատգամավորներին «բերման են ենթարկում»

Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին աղմկահարույց նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Քվեարկությունից առաջ  «Իմ քայլը», օգտվելով կանոնակարգ օրենքից, 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ըստ ամենայնի՝ պատգամավորների բացակայությունը խնդիր է ստեծել քվեարկության համար, իմքայլականները շատ բացականեր ունեն եւ հիմա զբաղված են պատգամավորներին «բերման ենթարկելու» գործով: Ընդդիմադիրները դեմ են քվեարկելու, իսկ քանի որ նախագիծը սահմանադրական օրենք է, պահանջվում է 79 կողմ ձայն: