Մոռացեք Հայոց Ցեղասպանության մասին, եւ հետ վերադարձրեք Ղարաբաղը․ Թուրքիան պատասխանում է Փաշինյանին

Մոռացեք Հայոց Ցեղասպանության մասին, եւ հետ վերադարձրեք Ղարաբաղը․ Թուրքիան պատասխանում է Փաշինյանին

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների։

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,– ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։

Այս հայտարարության արձագանքը Անկարայի կողմից իրեն երկար սպասեցնել չտվեց։

Ինչպես հայտնում է Trend լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից արձագանքել են, որ Հայաստանը նախ պետք է մոռանա Հայոց Ցեղասպանության մասին եւ ապա՝ վերադարձնի Ադրբեջանի «գրավյալ տարածքները»։

«Թուրքիան հանդես է գալիս ռեգիոնում խաղաղության եւ կայունության օգտին, իսկ առանց ադրբեջանական գրավյալ տարածքների վերադարձի, չի կարող լինել կայունություն»,- ասված է Անկարայի մեկնաբանության մեջ։ Միաժամանակ նաեւ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանությունից եւ դրանից բխող բոլոր հետեւանքներց, որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երեւանի եւ Անկարայի միջեւ։

Հիշեցնենք, որ Թուրքիան միանշանակ կերպով աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ համարում, որ «հայկական կողմը օկուպացրել է Ադրբեջանի հողերը»։