Հայտարարել են, որ ատում են ռադիոն
Ռուս-ուկրաինական ծովային բախման ընթացքում ձերբակալված ուկրաինացի նավաստիները ТСН-ի հետ զրույցի ընթացքում պատասխանել են մի քանի հարցերի, որոնք հրապարակվել են լրատվամիջոցի կայքում։ Այսպես, նավաստիներից Անդրեյ Էյդերը եւ Անդրեյ Արտեմենկոն դժգոհել են, որ իրենք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից եւ որեւէ բան չգիտեն իրենց գործընկերների ճակատագրի մասին։
էյդերը պատմել է, որ վիրահատվել է ձախ ծնկի շրջանում եւ աջ ազդրի շրջանում ունեցած վիրավորումների պատճառով։ Նա նաեւ ասել է, որ արդեն ատում է ռադիոն, քանի որ ամբողջ օրը միայն կարողանում է ռադիո լսել։ Բացի այդ գանգատվել է, որ իրենց ծխախոտ չեն տալիս։ Արտեմենկոն էլ ասել է, որ արդեն ապաքինվում է եւ նշել, որ դժվարություն ունի ռուսերենի հետ կապված, եւ իր խցակցին է խնդրել, որ օգնեն իրեն հարցերին պատասխանել։
Կարծիքներ