Ես վստահեցնում եմ, որ միշտ ձեր կողքին եմ լինելու․ Արմավիրի մարզպետ

Ես վստահեցնում եմ, որ միշտ ձեր կողքին եմ լինելու․ Արմավիրի մարզպետ
Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ կից գրելով՝

«Ամանորին ընդառաջ այսօր ընդունել և նվերներ եմ հանձնել մարզի երկկողմանի ծնողազուրկ 28 երեխայի: 

Անչափ հաճելի էր տեսնել, որ նրանք հոգատար ձեռքերում են: Դա վկայում էր նաև նրանց աչքերի փայլը:

Մեր սիրելի փոքրիկները և նրանց խնամակալները թող համոզված լինեն, որ միշտ գտնվելու են պետական հոգածության ներքո: Որպես մարզային իշխանության պատասխանատու` ես վստահեցնում եմ, որ միշտ ձեր կողքին եմ լինելու` պատրաստ ընդառաջելու ձեր յուրաքանչյուր խնդիրի լուծմանը:

Եվ օգտվելով առիթից` ի սրտե շնորհավորում եմ բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` ցանկանալով, որ նրանց մանկական ու մաքրամաքուր երազանքներն իրականություն դառնան: 2019 թվականն էլ միայն ուրախություն, խինդ ու ծիծաղ պարգևի նրանց»: