Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Զոհվել է չորս զինվորական։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ըստ Ստամբուլի կուսակալ Ալի Երլիքայայի հայտարարության, այլ տուժածներ չկան։ Hurriyet-ն էլ մանրամասնել է, որ վթարը տեղի է ունեցել Ստամբուլի Չեքմեքյոյ շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու իրավապահները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։