Իրանը չի նահանջի

Իրանը չի նահանջի

Իրանը մտադիր չէ հրաժարվել իր հրթիռային տեխնոլոգիաներից եւ պաշտպանական համակարգերից։ Այս մասին, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցման հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Ըստ նրա, Թեհրանը մտադիր չէ այդ հարցը նույնիսկ քննարկել այլ պետությունների հետ։ Նա նաեւ ասել է, որ Իրանը շարունակելու է իր զինված ուժերին ապահովելու «երկիր օդ», «երկիր-երկիր» եւ «ծով-ծով» դասի հրթիռներով։ Ռոուհանին հիշեցրել է, որ եթե նախկինում իրանական ռազմական արդյունաբերությունը կարողացել է ապահովել պահանջների 5 տոկոսը, ապա այժմ այդ թիվը հասել է 85 տոկոսի։

Հիշեցնենք, որ Իրանում տոնում են իսլամական հեղափոխության 40 ամյակը։