Սերժ Սարգսյանին երբեք «պարոն նախագահ»-ով չեմ դիմել

Սերժ Սարգսյանին երբեք «պարոն նախագահ»-ով չեմ դիմել

Սերժ Սարգսյանին երբեք «պարոն նախագահ»-ով չեմ դիմել, չեմ էլ դիմի: Մի անգամ եմ առիթ ունեցել նրան դիմելու, երբ եկել էր կառավարություն, էդ էլ «պարոն Սարգսյան եմ» ասել: Իմ նյութերում էլ երբևէ նրա անուն ազգանունից առաջ «նախագահ» բառը չեմ գործածել: Էլ չեմ ասում, որ «նախագահն» էլ միշտ փոքրատառ եմ գրել, եթե իրեն է վերաբերել, ավելին՝ նախագահականի ուղարկած ռելիզներն էլ, եթե ես էի դնում կամ աչքովս ընկնում էր, մտնում խմբագրում բոլոր «նախագահ» բառերը հանում էի՝ թողնելով միայն անուն ազգանունը, իսկ որտեղ էլ որ ճարահատյալ մնում էր, բնականաբար, դարձնում էի փոքրատառ:

Հ.Գ. Սերժը Հայաստանի նախագահն էր պաշտոնական փաստաթղթերում, միջազգային հանրության, ՀՀԿ-ականների, իշխանական լրատվամիջոցների ու նրան հպատակ ընդդիմադիրների համար: Իսկ իրականության մեջ` արարողակարգային ձևականություններից դուրս, Սերժը ուղղակի Սերժն էր՝ դրանից բխող ամեն ինչով... Հիմա էլ ընդամենը անվանապես է երրորդ նախագահը, այնպես, ինչպես Քոչարյանը երկրորդ նախագահն է, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ՝ առաջին նախագահը:

#Պարոն_նախագահ
#Իյա_իրոք