ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Ալաբաման դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է VOA-ն։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվեյն իր հռչակագրում նշել է, որ Օսմանյան Կայսրության իշխանությունները նախագծել եւ իրականացրել են երեք միլիոն հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն: Ալաբամայի նահանգապետի հռչակագրի մեջ նշում է, որ Հայոց ցեղասպանության ընթացքում, 1915-1923 թվականներին, կոտորածի են ենթարկվել մեկ եւ կես միլիոն էթնիկ հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ՝ մեկ միլիոնից ավելի հույներ, ասորիներ եւ այլ ազգություններ: Հռչակագրում նաեւ նշվում է, որ այդ կոտորածներն իրականացվել են նախապես նախագծված՝ նպատակ ունենալով ոչնչացնել այդ բնիկ համայնքները Օսմանյան կայսրությունում: Հռչակագրում Հայոց Ցեղասպանությունը որակվել է որպես մեր ժամանակների առաջին ցեղասպանություն։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սթիվ Մեսրոբյանը արդեն ողջունել է նահանգապետ Այվեյի հռչակագիրը եւ ընդգծել է Ալաբամայի հայ համայնքի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման աշխատանքին: