-Պարո՛ն վարչապետ,-մկկաց գառը

-Պարո՛ն վարչապետ,-մկկաց գառը

Մի անգամ մի գառ նստած էր գոմում,
Մեկ էլ վարչապետը եկավ անկոտրում,
Թե բա՝ էս գառը յոնջա չի՞ ուտում,
Չլինի՞ ուտում է, հետո՝ ուռում:

-Պարո՛ն վարչապետ,-մկկաց գառը,
-Էս մեր տերերը՝ բիրտ ու աներես,
Մեզ հացի տեղը զուր հույս են տալիս, 
Թե՝ գարուն կգա, ու յոնջա կուտես:

Արդեն 20 տարի սպասում ենք գարնան,
Բայց էլ չենք ձգում, սովում ենք, մրսում,
Ամեն մի նոր տեր, նոր եկած ֆերմեր,
Մեզ կուտ է տալիս՝ խոտի փոխարեն,
Որ չմկկանք, որ միշտ լուռ մնանք, 
Մեզ կերակրում սին խոստումներով,
Ու մատաղ անում, ուտում կուշտ փորով:

Հիմա եկել ես, որ ի՞նչ անես,
Տեսնես ուռել ենք, որ հետո մորթե՞ս,
Թե՞ քո պոետիկ մտքերով պես-պես,
Պիտ մեր դարդերին դարման անես:

Ջորջ Օրուել, 1984 թ. «Ռանչպարների կանչը»