ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգում կկարողանան մնալ 30 օր

ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգում կկարողանան մնալ 30 օր

Կառավարությունը որոշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ:

Հայաստանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր։

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 2019-ի մարտի 3-ից: