Կառավարական ուժերը մոտեցել են Դոնեցկին

Կառավարական ուժերը մոտեցել են Դոնեցկին

Ուկրաինական կառավարական ուժերը մոտեցել են Դոնեցկին։ Այս մասին «Армия FM»-ի եթերում հայտարարել է այդ երկրի զինված ուժերի 24-րդ առանձնացված մեխանիզացված բրիգադի ղեկավար Նազար Իլյինիցկին։

Ըստ վերջինիս, հեռավորությունը կառավարական ուժայինների ու Ալեքսանդրովկայի, ինչպես նաեւ Դոնեցկի միջեւ կազմում է ընդամենը 100-250 մետր։ Իլյինիցկին հավելել է, որ հետախույզները արդեն մուտք են գործել, այսպես կոչված, մոխրագույն գոտի, իրենց դիրքերը բարելավելու համար։