Խոստացել են ՆԱՏՕ-ում տեղ պահել Վրաստանի համար

Խոստացել են ՆԱՏՕ-ում տեղ պահել Վրաստանի համար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ խոստացել է Թբիլիսիի համար ՆԱՏՕ-ում տեղ պահել։ Ըստ պետքարտուղար Պոմպեոյի, Վրաստանը հանդիսանում է հուսալի դաշնակից, որի վրա Վաշինգտոնը կարող է հույս դնել, երբ հարցը վերաբերում է գլոբալ մարտահրավերներին։ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ բարձր է գնահատել Թբիլիսիի ներդրումը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի գործում։