Որն է աշխարհի ամենավտանգավոր երկիրը

Որն է աշխարհի ամենավտանգավոր երկիրը

Համաձայն Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսի, աշխարհի ամենից անվտանգ երկիրը շարունակում է հանդիսանալ Իսլանդիան, իսկ վտանգավոր երկիրը՝ Աֆղանստանը։ Նշենք, որ անցյալ տարի ամենավտանգավորը համարվում էր Սիրիան, եւ այս տարի Աֆղանստանը հետ է մղել Սիրիային։ Ըստ զեկույցի, Սիրիայում, Աֆղանստանում եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում բռնության հետեւանքով տնտեսությունը ամենաշատն է տուժել, ինչը ազդել է ՀՆԱ-ի գրեթե կեսի վրա։ Ամենից վտանգավոր երկրների առաջին հնգյակի շարքում է նաեւ Եմենը։