Ինչու՞ մեր խրամատները հանձնեցիր, Նիկոլ․․․

Ինչու՞ մեր խրամատները հանձնեցիր, Նիկոլ․․․

Պատահական այս լուսանկարն ընկավ ձեռքս։ Արցախի ուժի, կամքի, միասնության հետ կապված հուշերը թանկ մասունքի պես պահում եմ։ 2019 թվական լուսանկար է, ինչքան հիշում եմ մեր հաղթանակների օրվա հետ կապված։ 

Նայեք այս լուսանկարին ու մտածեք՝ արցախցուն, հային հաղթել կլինե՞ր։ Մոր կաթի հետ նրանց մեջ ներարկվում է երկրին տեր կանգնելու սերը։ Արցախցի փոքրիկ տղաները դիրքեր են ստեղծում, խրամատավորվում։ Այս լուսանկարի հետ կա նաև մի հուզիչ գրառում։ Մեխակավանցի ավագ լեյտենանտ Սիլվի Հովհաննիսյանի պատմածն է․
«Մայիս է: Զորամասից հոգնած տուն եմ գալիս: Հանկարծ զորավանի շենքի առջև խմբված տղաներից մեկը վազում է դեպի ինձ.
- Սիլվա տոտա, կարող ա՞ ծեր տանը կարմիր լենթ ինի:
- Այսքան հողոտ, փոշոտ ինչի՞դ է պետք կարմիր լենթը:
- Սիլվա տոտա, խրամատի բացում ենք անում:
Ապշեցի, արցունքը սեղմեց կոկորդս, մոտեցա….
7-10 տարեկան տղաները փոքրիկ թաթիկներով հողը փորել ու խրամատ են սարքել. քարերը շարել ու երևակայած դիրքն են ձևավորել: Երեխաների կազմակերպած արարողությանը միացան նաև ծնողները:
Տղաները զեկուցեցին, որ հերթական ապահով դիրքը պատրաստ է:

Ինչու՞ մեր խրամատները հանձնեցիր, Նիկոլ․․․ Լուսանկարներից ընդվզում էի զգում։