Nike-ը վերջնականապես կհեռանա Ռուսաստանից 

Nike-ը վերջնականապես կհեռանա Ռուսաստանից 

Nike սպորտային հագուստի եւ սպորտային կոշիկների արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերությունը վերջնականապես կհեռանա Ռուսաստանից՝ այս տարվա հուլիսին։ Այս մասին գրում է Mash տելեգրամյան ալիքը։ Հայտնի է, որ աշխարհահռչակ ապրանքանիշը ընթացիկ տարվա հուլիսին կփակի Ռուսաստանում ունեցած բոլոր խանութները։

Ներկայումս իրականացվում է պահեստներում եղած ապրանքների վաճառք, իսկ այն, ինչ կմնա պահեստներում արդեն հուլիսից հետո, կփոխանվի մուլտիբրենդային բուտիքներին, որպեսզի այդ ճանապարհով վաճառվի։ Ապրանքանիշը պաշտոնապես կդադարի ներկայացուցչություն ունենալ Ռուսաստանում։ Պատճառը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ եղած լոգիստիկ խնդիրներն են։