Նյու-Յորքում շարժական դիահերձարանները գերբեռնված են կորոնավիրուսից մահացածներով

Նյու-Յորքում շարժական դիահերձարանները գերբեռնված են կորոնավիրուսից մահացածներով

Միացյալ Նահանգներում, որը շարունակում է մնալ առաջատարը կորոնավիրուսի վարակման եւ մահացության տեմպերով, համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ահագնացող։ Ըստ The Wall Street Journal պարբերականի, Նյու-Յորքում ժամանակավոր շարժական դիահերձարանները նույնիսկ գերբեռնված են կորոնավիրուսից մահացածներով։

Շատ հիվանդատերեր, ովքեր ունեն մահացածներ կորոնավիրուսից, պարզապես չունեն միջոցներ պահպանման ծախսերը վճարելու եւ դիակը վերցնելու ու հուղարկավորելու համար։ Կան նաեւ այնպիսի դեպքեր, երբ հարազատներին այդպես էլ չի հաջողվել գտնել, դիակը փոխանցելու համար։ Պարբերականը նշում է, որ 230 դիակի դեպքում ընդհանրապես փաստաթղթային ձեւակերպում հնարավոր չէ իրականացնել։