ԿԳՄՍ նախարարի հարցում հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

ԿԳՄՍ նախարարի հարցում հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

Մոտ մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ է իրականացնում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ նա պատրասվում է փոխել կառավարության 80 տոկոսը։ 

Անցած շաբաթ նոր նախարարներ նշանակվեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ԱԻՆ-ում, ՊՆ-ում և արտգործնախարարությունում։

Լուրեր կան, որ փոխվելու են նաև արդարադատության նախարարը, ԿԳՄՍ նախարարը, առողջապաության նախարարը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխարինողների մի քանի անուն է շրջանառվում. Արևիկ Անափիոսյան, Ժաննա Անդրեասյան։ Սակայն այսօր տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։

Վ.Դումանյանը երդվյալ լևոնական է, տևական ժամանակ հավակնում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, սակայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում չուներ մեծամասնություն և նրա ընտրվելու հավանականությունը մոտ էր զրոյին։ Փաստորեն, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը չստացվեց, որոշել են նախարար նշանակել։ 

Դումանյանը այն 5 անձանցից էր, ով դեմ էր քվեարկել ԵՊՀ գիտխորհրդի վերջին հայտարարությանը, որը անցել էր 48 ձայնով, և որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Առնվազն տարակուսելի է, որ ԿԳՄՍ նախարարի պատասխանատու պաշտոնի նշանակվում է մի անձ, որն իր նախկին աշխատավայրում չունի կոլեկտիվի աջակցությունը։