Քվեարկությունն ազատ էին թողել. ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը կողմ քվեարկել ՔՊ-ի թեկնածուին

Քվեարկությունն ազատ էին թողել. ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը կողմ քվեարկել ՔՊ-ի թեկնածուին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր փորձեց բացատրել, թե ինչու է իրենց ֆրակցիայի մեծ մասը կողմ քվեարկել ՔՊ-ի ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածուի օգտին, որը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է:

Նա նախ ասաց, որ իրենց ֆրակցիայում քվեարկությունը ազատ էին թողել, բայց թե ինչու են կողմ քվեարկել, Մամիջանյանը չցանկացավ մանրամասնել:

«Ցանկացած քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, որոնց մասին, ցավոք, կամ որոշ մարդկանց համար ի երջանկություն, չեմ կարող բարձրաձայնել»,-ասաց Մամիջանյանը:

Մեր դիտարկման, թե իրենք, ստացվում է,միասնական դիրքորոշում չեն ունեցել այս հարցում, քանզի ՀՀԿ-ից մի պատգամավոր` Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարում է, որ «Պատիվ ունեմ»-ը կողմ չի քվեարկել, քանի որ  ինքը չի մասնակցել քվեարկությանը, մինչդեռ իրենց ֆրակցիայի մյուս անդամները մասնակցել են, Մամիջանյանն ասաց, թե մենք Ֆեյսբուքում չենք գտնվում, ուստի ինքը ֆեյսբուքյան մեկնաբանություններ չի մեկնաբանում: 

Hraparak.am-ի մյուս հարցին` Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է իրենց քվեարկությունից, Մամիջանյանն ասաց. «Դուք արդեն աշխատանքային հարցեր եք տալիս»:

Ըստ էության` Մամիջանյանը չցանկացավ բացահայտել, որ հենց Սերժ Սարգսյանի հրահանգով են իրենք կողմ քվեարկել ՔՊ-ի թեկնածուի օգտին, որին ժամանակին հենց Սերժ Սարգսյանն է առաջ տարել ու նշանակել տարբեր պաշտոնների:

Մանրամասն` տեսանյութում