Ըմբշամարտի ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Ըմբշամարտի ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանը հնարավորություն ունի նվաճելու 3 բրոնզե մեդալ: Հնարավոր մեդալների քանակը կարող էր 4 լինել, եթե սփոփոիչ գոտեմարտում հաղթեր Հովհաննես Մխիթարյանը:

Մեր 86 կգ քաշային ըմբիշը 2-7 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Լարս Սչաեֆլիին ու զրկվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորությունից:

Երեկոյան կփորձեն մեդալակիր դառնալ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանն ու գերծանր քաշային Լևան Բերիանիձեն: