Այդ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակն այլ է․ Փաշինյան

Այդ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակն այլ է․ Փաշինյան

Հայաստանում ԼՂ բազմաթիվ բնակիչներ կան, որոնք չեն կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Նրանցից շուրջ 5 հազարն այստեղ են նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով։

Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով հայությանը Ղարաբաղից հեռացնելն է»,- հավելեց նա։