Ուկրաինային հավելյալ 387 միլիոն դոլարի օգնություն է հատկացվել

Ուկրաինային հավելյալ 387 միլիոն դոլարի օգնություն է հատկացվել

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հավելյալ 387 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային որպես հումանիտար օգնություն։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատարը ուկրաինական կողմին ցուցաբերվող օգնության ծավալների առումով եւ շարունակելու է աշխատել այս ուղղությամբ։ Պրայսը նաեւ մանրամասնել է, որ այդ օգնությունը կհատկացվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով եւ կծախսվի ուկրաինացի ժողովրդի «հրատապ կարիքների» հոգացման վրա։