Չինաստանում սողանքը մի ամբողջ գործարան է ծածկել․ կա յոթ անհետ կորած

Չինաստանում սողանքը մի ամբողջ գործարան է ծածկել․ կա յոթ անհետ կորած

Չինաստանի հարավարեւմտյան Գույչժոու նահանգում սողանքը ծածկել է մի ամբողջ ցեմենտի գործարան։ Դեպքը տեղի է ունեցել Գուանյշանհու շրջանում։

Տեղի փրկարար ծառայությունների փոխանցման համաձայն, անհետ կորել է յոթ մարդ։ Արտակարգ պատահարի պատճառով տուժածները հոսպիտալացվել են։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։