Հունգարիան միացել է «Թուրքական հոսք» գազատարին և առաջարկում է այն «երկարացնել» դեպի Ավստրիա

Հունգարիան միացել է «Թուրքական հոսք» գազատարին և առաջարկում է այն «երկարացնել» դեպի Ավստրիա

Սերբիան և Հունգարիան սահմանին ավարտել են փոխկապակցիչի կառուցումը, որով հոկտեմբերից «Թուրքական հոսք» (TürkAkım) գազատարից գազ է գալու: Այս կերպ Հունգարիան կստանա ամբողջ ռուսական գազը՝ շրջանցելով Ուկրաինան, և առաջարկում է մեծացնել դրա կարողությունը դեպի Ավստրիա տարանցման համար:

Գրել է Եվրազիա Դեյլի» (Eurasia Daily / EADaily) լրատվական գործակալությունը։

Սերբական ու հունգարական «Սերբիագազ» (Србијагас) և «Բնական գազի փոխանցում» (FGSZ / Földgázszállító ) օպերատորները պաշտոնապես ավարտել են երկու երկրների սահմանին փոխկապակցիչի կառուցումը և Բուլղարիայի և Սերբիայի տարածքով «Թուրքական հոսքի» ցամաքային շարունակցությունը կապել են հունգարական գազափոխանցման համակարգի հետ:

Սերբիագազի գլխավոր տնօրեն Դուշան Բայատովիչի խոսքերով՝ Սերբիան, Հունգարիան, Բուլղարիան և Կենտրոնական Եվրոպան գազի մատակարարումների «նոր անվտանգություն» ունեն: «Հոկտեմբերի 1-ից մենք Սերբիայի միջով կկարողանանք գազի առաջին ծավալները տեղափոխել Կենտրոնական Եվրոպա», - ասել է Դուշան Բայատովիչը:

««Բալկանյան հոսք» նախագիծը, ինչպես կոչում են «Թուրքական հոսքի» շարունակությունը Բալկաններում, գրեթե ավարտված է», ասել է FGSZ-ի տնօրեն Ֆերենց Սաբոլչը: «Բալկանյան հոսքի» օպերատորը կլինի ռուս-սերբական «Գազտրանս» (Gastrans) ձեռնարկությունը:

Գազի մատակարարման սկզբնական ծավալները նախատեսված են Հունգարիայի համար: Հունիսին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետր Սիյարտոն ասել է, որ հոկտեմբերի 1-ից, երբ սկսվում է նոր գազային տարին, ռուսական գազի մատակարարման նոր երկարաժամկետ պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել Հունգարիայում: ԱԳ նախարարն ասել է, որ խոսքը տարեկան շուրջ 6,2 միլիարդ խորանարդ մետրի մասին է:

«TürkAkım» գազատարը ձգվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա շրջանից Սև ծովի հատակի երկայնքով դեպի Թուրքիայի եվրոպական մաս: Այս նախագծի իրագործմամբ Թուրքիան ձեռք է բերել գազի վաճառող-միջնորդի հնարավորություններ։