Ճիշտ է ասել Արայիկ Մկրտչյանը, Քասախում կա կառավարման ճգնաժամ․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

Ճիշտ է ասել Արայիկ Մկրտչյանը, Քասախում կա կառավարման ճգնաժամ․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չի հերքում, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքում, որի ղեկավարը ՀՀԿ-ական է, իսկ ավագանու մեծ մասը՝ ՔՊ-ական, կա կառավարման ճգնաժամ, որովհետև ավագանին ու գյուղապետը լեզու չեն գտնում, և ավագանին օրենքի ուժով արձակված է։ Ճգնաժամի արդյունքում համայնքապետարանը չի կարողանում բյուջեի հաշվին ջրագիծ փոխի, ճանապարհ սարքի և այլ խնդիրներ լուծի։

«Ճիշտ է ասել Արայիկ Մկրտչյանը։ Այստեղ Ընտրական օրենսգրքի բացի խնդիր է, երբ ավագանին՝ որպես վերահսկող ինստիտուցիոնալ մարմին, անվստահություն է հայտնում համայնքի ղեկավարին, բայց անվստահությունն իրացնելու իրավական գործիքակազմ չունի։ Այդ կազուսը քաղաքական է»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը;

Նա նշեց, որ ավագանու ընտրություններին ՔՊ-ի խմբակցությունը մեկ քվեով ավել է ընտրվել, և ստացվել է մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարին աջակցող ավագանու անդամների թիվն ավելի քիչ է, քան ՔՊ-ականներինը։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում լուծումը, Պետրոսյանն ասաց․ «Դա երկար խոսելու թեմա է»։

Մանրամասն՝ տեսանյութում