Նիգերի ապստամբները նոր կառավարություն են ձևավորել

Նիգերի ապստամբները նոր կառավարություն են ձևավորել

Նիգերում նոր անցումային կառավարություն է ձևավորվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ապստամբների առաջնորդ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուրահման Չիանին։
Այդ մասին հայտնում է ActuNiger տեղեկատվական պորտալը։

Նշվում է, որ նոր կառավարությունում ընդգրկվել է 21 նախարար։

Հիշեցնենք, որ Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումին ձերբակալել են իր անվտանգության աշխատակիցները՝ հայտարարելով ռազմական հեղաշրջման մասին։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մի շարք երկրներ դեմ են Նիգերում կատարված իշխանափոխությանը, մինչդեռ ժողովրդի մեծ մասը սատարում է զինվորականներին։