Մոսկովյան գործարանի պայթյունից հետո 12 մարդու ճակատագիր անհայտ է

Մոսկովյան գործարանի պայթյունից հետո 12 մարդու ճակատագիր անհայտ է

Մերձմոսկովյան Սերգիև Պոսադի գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո, ըստ թարմացված տվյալների, 12 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հրատեխնիկայի պահեստում, որը, ինչպես հայտնել են Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանում, գտնվում է Պիրո-Ռոսս ձեռնարկության տարածքի հարևանությամբ, բայց ներառված չէ դրա մեջ։ 

Միջադեպից հետո բուժօգնության է դիմել 52 մարդ, 8-ը գտնվում են հիվանդանոցում։ 
Պայթյունի ալիքը կոտրել է բնակելի շենքերի և սոցիալական հաստատությունների ապակիները։